запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

՛՛Արթիկում՛՛ Համլետը բերանը կարել ու փորձում է ինքնասպան լինել

 ՛՛Լակմուսի՛՛ տեղեկություններով, ՛՛Արթիկ՛՛ ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը մարտի 9-ին կարել է բերանը և պատրաստվում է ինքնասպան լինել՝ եթե ՀՀ գլխավոր դատախազը, Արդարադատության նախարարը չգան իրեն տեսակցելու:

Ժողովուրդ, կզած կարդացեք՝ կրակում են..

Հայաստանը վերածվել է ամբողջովին թալանված ու դեռ տեսակը չորոշված  ՛՛անտերուդուս՛՛ մի տարածքի. այստեղ ով ում ուզում՝ թալանում, վերաթալանում, սպանում է, թաղում, ՛՛արտաշիրմում՛՛, ՛՛ընտրության է բերում՛՛, հետո էլ՝ սպառնալով կամ շանտաժ անելով՝ դիրքավորվում ու ազդեցություն ձեռք բերում ՀՀ տարածքում:

՛՛Ժիրինովսկին՛՛ ՝ ԲՀԿ նախագահ

Հայկական արտադրության ՛՛Հայելի՛՛ մուլտֆիլմում ԲՀԿ-ի վերջին իրադարձություններին նմանվող մի իրավիճակ կա: Առաջին անգամ կենցաղային օգտագործման հայելի տեսած, այդ հայելու մեջ առաջին անգամ իրենց դեմքը տեսած ու վախեցած, իրականում իրենց կերպարը բնորոշած, բայց միամտաբար հայելուն վերագրած կաշառակերները, խաբեբաները միամիտ հովվին հրում են դեպի հայելին. թե՝ գնա տես էդ ինչ ՛՛մարդակեր վայրենի գազան ա՛՛... Իսկ երբ հովիվը չի ուզում՝ գնալ, ասում են՝ դե գնա՛, էլի՜...

Որտե՞ղ է տրվել Երրորդմասցի Լյովիկի սպանության սանկցիան

  

 Մարտի 4-ին, քրեական աշխարհի 3 ներկայացուցիչների գնդակահարությունը ՛՛Նուբարաշեն՛՛ ՔԿՀ-ի մոտ, զուտ քրեական ռազբորկա չէ: Այն կարող է ունենալ նաև քաղաքական ենթատեքստ և կրիմինալ զարգացումներ բանտերում և դրանցից դուրս: Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի սպանությունը ցույց տվեց, որ ոչ ներհայաստանյան ՛՛մինի-սխոդկան՛՛, ոչ հունվարի 6-ին Հայաստանում անցկացված  օրենքով գողերի ներկայացուցչական ՛՛սխոդկան՛՛ և ոչ էլ իշխանության ներկայացուցիչ Հովիկ Աբրահամյանի միջամտությունը չչեզոքացրեցին Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի և Երրորդմասցի Լյովիկի, Արթուր Ղազարյանի՝ Տույի միջև մեկ տարի առաջ սկիզբ առած ռազբորկան:

Կոտայքի իրավապահները՝ ծպտյալ բարգավաճականներ

 Քանի դեռ ԱԺ պատգամավոր  Յուվեցի Կարոն կա, նրա գործին առնչված իրավապահները միշտ Լեքսուսների մեջ ու դրանից դուրս ամենաքիչը ՛՛սնիկերս՛՛ են ուտելու:

Մինչ աղմկահարույց քրեական պատմությունների մեջ թաթախված պատգամավորը լքում է ԲՀԿ շարքերը, որ խուսափի Ծառուկյան չդառնալու, չունեզրկվելու հեռանկարից, նրա գործով զբաղված իրավապահները, քննիչները լավ էլ բարգավաճում ու առաջխաղացում են ունենում:

Գեներալ Մարտինի ու տեղակալի տարոսը՝ Յուրիկին

 Զինվորական կարգապահությունն օդ ու ջրի պես անհրաժեշտ է հայոց բանակին, բանակն էլ ժողովրդի ու երկրի անվտանգությանը: 

Ռուս զինվորականի ներգրավմամբ՝ գյումրեցի ընտանիքի սպանությունն ու Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սեյրան Բարսեղյանի նկատմամբ դաժան հաշվեհարդարը համածառայակից ապագա սպաների կողմից, լուրջ մարտահրավեր էր՝ նետված հասարակությանն ու պետությանը: