https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Հայաստան-Իսրայել համագործակցություն՝ առողջապահության ոլորտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բժշկագիտության բնագավառում Իսրայելի հարուստ փորձը և Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումները պոտենցիալ են` Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցությունն ընդլայնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական շփումներն ակտիվացնելու մի շարք ուղղություններ`

  • առողջապահության համակարգի լավագույն մոդելի ստեղծման ուղղությամբ փորձի փոխանակում,
  • սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և ոչ վարակիչ այլ հիվանդությունների կանխարգելման և հսկողության արդյունավետության բարձրացում` մասնագետների կարողությունների բարձրացմամբ,
  • դեղարտադրություն,
  • արտակարգ իրավիճակների ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերի փորձի փոխանակում:

Նշվում է, որ դեսպան Յոել Լիոնը ողջունել է հայ-իսրայելական գործակցությունն ակտիվացնելու ջանքերը, հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, քննարկվել են MASHAV իսրայելական միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցությամբ հայ մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու և փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի առիթով Իսրայելի Պետություն այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն անձամբ հնարավորություն կունենա ծանոթանալ իսրայելական առողջապահական համակարգի առանձնահատկություններին` միաժամանակ ձեռք բերելով որոշակի պայմանավորվածություններ: