запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բալասանյանն «Արդեն չափն անցնում է, թող զգույշ լինի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները անհանգստացած ու վրդովված են Արցախի հերոս, գեներալ-մայոր, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի` օրերս արած հայտնի հայտարարությունից, թե` վարչապետ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը` զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, անդրադառնալով Բալասանյանի այս խոսքերին, ասել է. «Ես չգիտեմ, թե ինչն է իրեն ստիպում նման հայտարարություններով հանդես գալ, ես մի բան կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կամարտահայությամբ է ընտրվել ՀՀ վարչապետ, ու իր հայտարարությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է վերաբերում, այլ ամբողջ ժողովրդին: Ես կարող եմ արդեն ասել, որ Վիտալի Բալասանյանը չափն անցնում է, ու խորհուրդ կտամ զգույշ լինել, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի»,- ասել է պատգամավորը: Նրա խոսքով. «Եթե մեկ-երկու հոգի նման ձևով են խոսում Արցախից, լարվածություն է առաջանում, դա չի նշանակում, որ կարող են լարվել Արցախ-Հայաստան փոխհարաբերությունները»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: