запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատական հայցերով պատժում և լռեցնում են լրատվամիջոցներին

2018 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2019-ի հուլիսի 1-ը 91 դատական հայց է ներկայացվել ընդդեմ լրատվամիջոցների։

 Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանում մամուլը երբեւէ այնքան ազատ չի եղել, որքան այժմ է, լրատվամիջոցներն այդ ընթացքում ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ եւ ժամանակ են վատնում՝ դատարաններում իրենց իրավունքները պաշտպանելու համար՝ մի կողմ թողնելով իրենց հիմնական գործառույթները։ 

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ բացի հերքման պահանջից, հայցվորներն առավելագույն նյութական պահանջ են ներկայացնում․կարծես փորձում են պատժել լրատվամիջոցին՝ իրենց քիմքին ոչ հաճելի հրապարակման համար․

«Հայցադիմումները վերաբերում են զրպարտությանն ու վիրավորանքին, եւ ճնշող մեծամասնությունում կա փոխհատուցման պահանջ, հիմնականում առավելագույն չափի են՝ եթե զրպարտություն է՝ 2 միլիոն, եթե վիրավորանք է՝ 1 միլիոն։

Կան գործեր, որոնցում ե՛ւ զրպարտությունն է վիճարկվում, ե՛ւ վիրավորանքը․այդ դեպքում 3 միլիոնի պահանջ կա։ Եթե նայում ենք նախորդ տարիների դատական պրակտիկան, լավն այն է, որ դատարաններն այդ առավելագույն չափը չեն բավարարում, այլ մի քանի անգամ նվազեցնում են։ Բացի նյութական փոխհատուցումը, այս հայցերը լուրջ բեռ են լրատվամիջոցների համար։ Նաեւ լրատվամիջոցի առջեւ պահանջ է դրվում դատական ծախսերը փոխհատուցել, եթե դատական ակտը կայացվում է ընդդեմ լրատվամիջոցի։ Գումարած՝ լրատվամիջոցը ստիպված է լինում փաստաբան վարձել, վճարել՝ իրենց պատշաճ ներկայացվածությունը դատարանում ապահովելու համար, այսինքն՝ սա ֆինանսական լուրջ բեռ է։ Մյուս կողմից՝ կա մեկ այլ բան, որը, ըստ իս, ավելի թանկ արժե․ժամանակն է։ Լրատվամիջոցը ստիպված ռեսուրսներ է ներդնում, ժամանակ է ծախսում, որ իր իրավունքների պատշաճ իրականացումն ապահովի դատարանում։ Լրատվամիջոցներ կան, որոնց դեմ 5-6 դատական գործ է միաժամանակ ընթանում․ իրենց հիմնական աշխատանքը, առաքելությունը թողած՝ իրենց բոլոր ռեսուրսները վատնում են, որ կարողանան պաշտպանել իրենց շահերը»։

Մամուլի դեմ հայցեր ներկայացնողները, ըստ Շուշան Դոյդոյանի ուսումնասիրությունների, մի քանի կատեգորիայի են բաժանվում․քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ, որոնք առավել քան ակտիվ են, մասնավոր կազմակերպություններ եւ շարքային քաղաքացիներ, վերջիններիս պարագան առավել անհասկանալի է, թե ինչու են պատերազմ հայտարարում մամուլին․«10 գործ կա, որում դատարանը հայցը հետ է ուղարկել՝ լրացնելու ու նորից ներկայացնելու պահանջով։ 91 հայցվորների ցանկում կան նաեւ քաղաքական գործիչներ, հիմնականում տարբեր հասարակական կազմակերպություններ են, անհայտ մարդիկ են, եւ հարց է առաջանում, թե այս մարդն ինչու է այսպես ընդվզում մամուլի դեմ։ Շատ են նաեւ հայտնի ընկերությունները, որոնք դատի են տալիս մամուլին։ Օրինակ՝ Ամուլսարի հարցով «Լիդիան» ընկերությունը միաժամանակ 3 ԶԼՄ-ի դատի է տվել, «ՄԻԿՇԻՆ» ընկերությունը նույնպես 3 ԶԼՄ-ի դատի է տվել, դատարանը մերժել է հայցերը։ Այն, որ այս ընկերությունները փորձում են իրենց գործարար համբավը վերականգնել, ապա սխալ մոտեցում են ցուցաբերում՝ մամուլի դեմ հայցեր ներկայացնելով եւ նյութական հատուցում պահանջելով»։

Դոյդոյանը ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է օրենսդրական փոփոխություններ կատարելու մեջ։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ոչ թե լրատվամիջոցը պետք է ապացուցի, որ իր հրապարակումը ճշմարտացի է, այլ հայցվորը պետք է ապացուցի, որ լրատվամիջոցի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է իր գործարար համբավն ու արժանապատվությունը․
«Քանի որ զրպարտությունն ու վիրավորանքը քաղաքացիաիրավական օրենսդրությամբ են կարգավորվում, ապա կողմերն այստեղ հավասար հարթության վրա են, այսինքն՝ մենք ունենք հայցվոր կողմ, որը դժգոհում է բովանդակությունից, եւ ունենք պատասխանող կողմ, որը լրատվամիջոցն է։ Որպես կանոն՝ ապացուցման բեռը, որ տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, որ լրագրողը գործել է բարեխիղճ, դրվում է լրատվամիջոցի վրա, ինչը լրատվամիջոցի համար անհարկի, լրացուցիչ բեռ է, քանի որ լրատվամիջոցը ստիպված է լինում ապացուցել, որ այն ամենը, ինչը հրապարակել է, համապատասխանում է իրականությանը, մինչդեռ այս գործերում, որտեղ մի կողմը լրատվամիջոց է, պետք է հակառակը լիներ։

Սա ասել է ՄԻԵԴ-ը, ապացուցման բեռը դնելով լրատվամիջոցի վրա՝ խախտում ենք խոսքի ազատության հիմնարար սկզբունքը։ Հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ այն ամենը, ինչը հրապարակվել է, չի համապատասխանում իրականությանը եւ արատավորում է իր պատիվը։ Մինչդեռ այսօր հայցվոր կողմից ընդամենը պահանջվում է հայցադիմում գրել, ուղարկել դատական մարմիններ եւ վերջ՝ սպասել դատական նիստի օրվա նշանակմանը։ Լրատվամիջոցի համար առաջանում են լրացուցիչ պարտավորություններ, որ կարողանա ապացուցել իր անմեղ լինելը։ Ուստի կարծում եմ, որ այս մասով պետք է որոշ օրենսդրական փոփոխություններ արվեն, եւ, հաշվի առնելով լրատվամիջոցների բացառիկ առաքելությունը մեր հասարակությունում, պետք է ապացուցման բեռը վերցնեն լրատվամիջոցների ուսերից»։

Չնայած պետական պաշտոնատար անձինք եւ քաղաքական գործիչներն ի սկզբանե պետք է պատրաստ լինեն քննադատության եւ շատ դեպքերում՝ նաեւ չափազանց սուր քննադատության, այնուամենայնիվ, դա նրանց հետ չի պահում լրատվամիջոցներից վրեժխնդիր լինելուց։ Միտքն ապացուցում է այն հանգամանքը, որ վերջիններս, բացի հրապարակային հերքումից, նաեւ ֆինանսական լուրջ պահանջներ են ներկայացնում, իսկ ցածր ֆինանսական միջոցներ ունեցող ԶԼՄ-ների պարագայում դա կարող է հանգեցնել լրատվամիջոցի փակմանը։ Դոյդոյանի խոսքով՝ եթե պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների խնդիրը միայն համբավի վերականգնումը լիներ, ապա այդ դեպքում բազմաթիվ այլ միջոցներ կան նպատակին հասնելու, իսկ քաղհայցը դրանցից վերջինն է․
«Եթե հերքում են պահանջում ու չեն բավարարվում, ապա կան նաեւ արտադատական մեխանիզմներ։ Օրինակ՝ կարող են դիմել էթիկայի դիտորդ մարմնին, բայց այն հարցը, որ նրանք դիմում են դատարան եւ մի բան էլ լուրջ ֆինանսական փոխհատուցման պահանջ են դնում, նշանակում է՝ լրատվամիջոցին պատժելու ցանկություն ունեն ի սկզբանե։ Սա հակասում է ՄԻԵԴ-ի՝ տասնյակ տարիներ հաստատված փորձին, ըստ որի՝ պետական պաշտոնյաները, որոնք տնօրինում են վարչական ռեսուրսին, որոնք գտնվում են հանրային բեմահարթակում, պետք է ավելի հանդուրժող լինեն լրատվամիջոցների նկատմամբ, եթե նույնիսկ այդ հրապարակումները պարունակում են որոշակի վիրավորական, ցնցող արտահայտություններ»։

Եթե նախկինում իշխանության այս կամ այն ներկայացուցչի կողմից պարբերաբար կարող էին սպառնալիքներ եւ հետապնդումներ լինել լրատվամիջոցի նկատմամբ, ապա նոր իշխանության պարագայում  որդեգրել են «թավշյա» մոտեցում՝ լրատվամիջոցներին դատի տալ ամեն պատեհ ու անպատեհ առիթով, ֆինանսական բեռ ավելացնել, խլել ժամանակը։ Մոտեցումը «թավշյա» է, իսկ հետեւանքը՝ առավել վտանգավոր։

Աղբյուր՝ «Հրապարակ»