запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռոբերտ Քոչարյանը չի ների Ծառուկյանին՝ ցույց կտա, թե ում է նա «պարտական»

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված դատական գործընթացների մեկնարկից սկսած ԲՀԿ-ի վերաբերմունքը խիստ զայրացրել է երկրորդ նախագահին ու նրա մերձավոր շրջապատին, արդեն գրել ենք։ Սակայն մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ այդ դժգոհությունը գագաթնակետին է հասել, երբ օրերս ԲՀԿ-ական պատգամավորները հայտարարել են, թե Քոչարյանի գործում քաղաքական ոչինչ չեն տեսնում ու դա իրավական հարթության մեջ են դիտարկում։

Իսկ այս հայտարարությունը չէր կարող առանց Գագիկ Ծառուկյանի գիտության լինել։

Առանց այն էլ ԲՀԿ-ի վրա «ատամ» ունեցող Ռոբերտ Քոչարյանը, լավատեղյակների վստահեցմամբ, չի պատրաստվում այս ամենը ներել ու պատեհ պահի միանշանակ ցույց կտա, թե իրականում ում է «պարտական» Գագիկ Ծառուկյանն իր կուսակցության ստեղծմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: