запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ալումյանը քոչարյանակերպ վարք է դրսևորում դատարանում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը վերաքննիչ դատարանում սկսվեց պաշտպանական թիմի սադրիչ ու սաբոտաժային մեթոդներով. Ալումյանը մատ թափ տվեց, դատավորը հազար անգամ ներողություն խնդրեց, թեև պետք է սանկցիա կիրառեր...

Երբ դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց պաշտպանական թևի և տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի՝ դատավորի դեմ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները, պաշտպաններն անցան ավանդական պլան Բ-ին՝ դատավորին, ներկաներին ու մեղադրող կողմին հունից հանելուն:

Մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, թե հայտարարություն է անում. փորձեց հարցնել, թե ինչ ընթացակարգով է քննությունն իրականացվելու, քանի որ իրենք չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները...

Դատավորը թույլ չտվեց շարունակել՝ բացատրելով, որ սա հայտարարությունների և հարցեր տալու փուլը չէ, հենց այդ պահը գա՝ կասեն, և հորդորեց պաշտպանին՝ զբաղեցնել իր տեղը: Միհրան Պողոսյանը դիմադրեց, դատավորն ասաց, որ նա խանգարում է դատարանին՝ շարունակելու նիստը. «Նստեք, պարոն Պողոսյան, ես հասկացա՝ դուք ինչ եք ասում...Դուք ինձ հետ արդեն զուգահեռ խոսում եք: Պարոն Պողոսյան, խնդրում եմ ձայն չբարձրացնեք դատարանի վրա: Դատարանն արձանագրում է, որ դատարանը խնդրեց, ասեց՝ զբաղեցրեք ձեր տեղը, ապագայում ձեզ հնարավորություն կընձեռնվի հանդես գալ հայտարարությամբ, սակայն պարոն Պողոսյանը զուգահեռ խոսում է, այժմ ձեզ նախազգուշացնում եմ՝ զբաղեցրեք ձեր տեղը. Հնարավոր է՝ ձեր նկատմամբ քննարկվի սանկցիա կիրառելու հարցը»,- պաշտպանին նախազգուշացրեց դատավորը:

Իրավիճակն ավելի լարվեց, երբ այդ պահին Ալումյանի դեմքին անհասկանալի ու անտեղի ժպիտ երևաց, իմ տպավորությամբ՝ քոչարյանական ցինիզմ: Դա զայրացրեց  դատարանում ներկա գտնվողներին և հատկապես Սուրեն պապիկին, ով ևս տուժել էր Մարտի 1-ին. Ասաց՝ այսօր միայնակ է մնացել. 14 թվին թուրքերն են իր ընտանիքին վերացրել, գաղթեցրել, 2008-ին էլ՝ Քոչարյանը: Ինչպե՞ս կարելի ժպտալ, երբ 10 զոհ է եղել՝ իր զայրույթի պատճառը բացատրեց Սուրեն պապիկը...

Այդ ժպիտը չվրիպեց նաև դատավորի աչքից: Նա դիմելով Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանին՝ հարցրեց. «Ես ինչ-որ հրճվելու բան ասացի՞, ինչ-որ բան եմ ասում, որ ծիծաղելի՞ է»:

Դատավորի այդ դիտարկումից հետո Ալումյանը, մատը թափ տալով սկսեց սպառնալ դատավորին, ինչպես առաջին ատյանի դատարանում. «Ուրեմն, հրճվել բառը իմ նկատմամբ չկիրառեք, ես առաջին անգամ եմ ասում, շատ նուրբ եմ ասում»,- ասաց Ալումյանը և փորձեց առարկել դատարանի գործողությունների դեմ: Ու թեև դատավորը չէր թույլատրում խոսել, սակայն Ալումյանը սկսեց ձայնը զուգահեռ բարձրացնել և չենթարկվել դատարանի կարգադրությանը: Նախագահող դատավորն էլ հորդորեց պաշտպանին՝ «իր վրա մատ թափ չտալ»՝ նշելով, որ ինքը դատարան չի եկել որևէ մեկի հետ վիճելու։

Մյուս պաշտպանները կրկնեցին Պողոսյանի և Ալումյանի՝ նիստն ամեն կերպ ձգձգելու սաբոտաժային պահվածքը, ինչն ավելի լարեց մթնոլոտը: Դատախազներից Գևորգ Բաղդասարյանը լարված մթնոլորտը հանգստացնելու համար միջնորդեց ընդմիջում հայտարարել, ինչը դատարանը բավարարեց:

10 րոպե ընդմիջումից հետո դատավորը լարվածության համար 1000 անգամ հայցեց բոլորի ներողամտությունը, այդ թվում՝ Ալումյանինը /թեև ճիշտ կլիներ՝ սանկցիա կիրառել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար/, ինչը կրկին զայրացրեց կողքս նստած Սուրեն Պապիկին. դատարանը ինչու՞ պետք է ներողություն խնդրի այդպիսի պահվածքից հետո և այն մարդուց, ով պաշտպանում է10 զոհերի համար պատասխանատու անձին . ասաց ու զայրացած դուրս եկավ...

Դա չխանգարեց, որ Ալումյանը «փչացած պլաստինկայի» ոճով կրկնի նույն արհեստական մտքերը. ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո դատարանը չի բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները: Հետո տարբեր մանիպուլյացիաներով ամեն կերպ փորձում էր դատարանից կորզել իրեն ցանկալի ինֆորմացիան. Ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատարանը կայացնելու է մե՞կ դատական ակտ, թե՞ ակտեր՝ առանձին-առանձին:

Հիշեցնենք, որ այս պահին մեղադրող կողմը վիճարկում է երկու դատական ակտ, որից մեկն ունի երկու բաղադրիչ: Մեկը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ փոփոխելու որոշման դեմ է, երկրորդ բողոքը՝ երկու բաղադրիչ պարունակող՝ Մարտի 1-ի անջատված մասով գործի վարույթը կասեցնելու, Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ է, ինչի շուրջ աղմուկ բարձրացավ, երբ հանրությանը, մեղադրողներին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կալանքի հարցը շրջանցել ու գործն ինքնագլուխ և հապշտապ ՍԴ է ուղարկել:

Պաշտպանական թիմը կարծես  ուզում է ի սկզբանե հասկանալ՝ երկու բաղադրիչով դատական ակտի մասով դատարանը մե՞կ որոշում է կայացնելու, թե՞ երկու, և ո՞ր իրավական նորմով է ղեկավարվելու՝ իրե՞նց մատնանշած, թե՞ ուրիշ:

Դատարանն, իհարկե, ձեռնպահ մնաց կանխակալ մեկնաբանություն անելուց և խուսափեց պաշտպանական կողմի լարած ծուղակից, բայց նման հարցադրումները  զայրացրեցին Սեդա Սաֆարյանին. նա դիմելով դատարանին՝ ասաց. «մյուս կողմը նման  հարցադրումներով ձգձգում է գործը, մնում է դատական ակտն ասեք»:

Տուժողի ներկայացուցիչը նաև զարմանք հայտնեց, թե ի՞նչ առանձնահատուկ բան կա խափանման միջոցի հարցը քննելու մեջ. «ոնց քննվել է, այդպես էլ պետք է քննվի...Ու զարմանում եմ, որ պրոֆեսիոնալ իրավաբանը ձեզնից /դատարանից/ է հարցնում իր իրավունքներն ու պարտականությունները:  

Մեղադրող կողմը ևս միացավ դժգոհությանը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ իրենք արդեն 40 րոպե զրկված են կալանքի հետ կապված բողոքը ներկայացնելու հնարավորությունից:   

Ի վերջո որոշվեց մեղադրողների բողոքները լսել հաջորդ օրը՝ առանց ընդհատումների:   

                                                                                    Էլմիրա Մարտիրոսյան