запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Աբովյանի քաղաքապետը վերընտրվել է քիչ տարբերությամբ. ԿԸՀ-ի տվյալները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Հանրապետության մի շարք համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ձայների նախնական հաշվարկով,  հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Վահագն Գեւորգյանի հիմնական մրցակից համարչվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը պարտվել է նրան 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:

Մյուս թեկնածուների ստացել են հետեւյալ քանակությամբ ձայներ.

Գրիգորյան Սասուն-731 քվե

Ղազարյան Արթուր-139 քվե

Մկրտչյան Մանուկ- 435 քվե

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։ 

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե: Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց ընտրություններին մասնակցել է 911 մարդ։

Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, իսկ նրա մրցակից Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն: 

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց ընտրություններին մասնակցել է 628 մարդ։

Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 387 ձայն: Նրա մրցակից Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե: