запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հրդեհ՝ Մհեր Սեդրակյանի տանը

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 16:15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկի նկուղից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:08-ին: Շ. Ա.-ին պատկանող տան նկուղում ամբողջությամբ այրվել են զգեստապահարան եւ կենցաղային իրեր՝ մոտ 6 քմ:

Մեր տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) տանը: Իսկ վերոնշյալ Շ. Ա.-ն Սեդրակյանի կինն է` Շուշանիկ Աֆյանը: