запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վարչապետը բանակցություններ կսկսի խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քիչ առաջ ավարտվեց Մանհեթնի Յեյլ Ակումբում վարչապետի հանդիպումը: Դրա ընթացքում վարչապետը հայտնեց, որ Երևան վերադառնալուն պես  սկսելու  է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու  մասին:

  Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած առաջիկա ամառվա ամիսների այդ գործողությունը անհրաժեշտ է այլևս հնարավորինս շուտ անել: Ակնհայտորեն դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող  կեցվածքի, այլև` ՔՊ-ի ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ:

Նաև` որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ  դատարանների  տեսքով, այլ` ասենք, լինելու է նաև գործիք, որով հնարավոր է լինելու  հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման  ուղիները: Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր  գորդյան հանգույցը և ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն  կզրկվեին աշխատանքից:

Անդրադարձ եղավ նաև ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը ևդրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաև Լույս դաշինքի անունը և ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը  նրանց չի սատարում: Սա թերևս վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ այլ դիրքերից այլևս խոսելու, թեև իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարևոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր  մանդատներ հայցելու և ստանալու: Կարծում եմ դա շատ արդարացված  տարբերակ չէ, որովհետև ամեն բան հեղափոխության ուժով անելու  անվերապահ  մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով և բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում` նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա: Իսկ դրանց անհրաժեշտությունն  ամենևին չկա:

Պարզ դարձավ նաև, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի  անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին և համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով:

Ակնհայտ է նաև, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության  անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, և որ դա արդեն բավարար է  հակահահեղափոխություն չլինելու համար: Չնայած դրան` հայտնի է, որ հաճախ  հակահեղափոխությունները տեղի են ունենում առանց լայն զանգվածների  մասնակցությամբ, իսկ ժողովուրդը միջամտելու հնարավորություն  հաճախ  այլևս չի ստանում: Դրանք սովորաբար տեղի են ունենում հեղաշրջումների տեսքով:

Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ  վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները:

Իրականում Փաշինյանը շատ անկեղծ էր, բաց և թափանցիկ:

Հանդիպմանն անդրադառնալու և ևս մեկ անգամ մտորելու կարիք կա կարծում եմ»: