запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Արտակ Զեյնալյանն այսուհետ կընդունի քաղաքացիներին, կլսի նրանց բողոքները

Այսուհետ` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային երեքշաբթի օրը՝ ժամը 16:00-ից 17:00-ն, ՀՀ արդարադատության նախարարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը կքննարկի քաղաքացիների դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ հարցեր:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությունը տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում (հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8): Յուրաքանչյուր քաղաքացու կհատկացվի 10 րոպե ժամանակ, որի լրանալուն պես վերջինիս ընդունելությունը կավարտվի:

Ընդունելությանը հերթագրվելու համար անհրաժեշտ է նախապես խնդրի վերաբերյալ դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով e-hotline.am թեժ գծի կայք կամ դիմումն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության էլ.փոստի հասցեին՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript կամ այն թղթային տարբերակով ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն (Վազգեն Սարգսյան 3/8):

Անձը ընդունելության օրը պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով: