запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՌԴ ռազմական ոստիկանությունն այսօր Երևանում կգործի դիմակներո՞վ

Երեկ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Երևանի տարբեր հատվածներում ոստիկանական ուժերի կուտակումներ կան, Թոխմախի Մհերի լցակայանի մոտ՝ շուրջ  500 սևազգեստ տղամարդիկ, իսկ երեկոյան համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ  զինվորներով  լի  շարասյուները շարժվում են  դեպի մայրաքաղաքի կենտրոն:

ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե դա խաղաղապահ բրիգադն է, որը  Արշակունյաց պողոտայով վերադառնում է մշտական տեղակայման վայր /մայրաքաղաքային գունդ/:

Բայց դա ամենայն հավանականությամբ ՆԱՏՕ-ի կազմում գործող փոքրաթիվ խաղաղապահները չեն:

Դատելով մեքենաների մեծ թվաքանակից, առանց պետհամարանիշերի տեղաշարժվելու  հանգամանքից, պետք է ենթադրել, որ նրանք Երևան են եկել՝ հատուկ գործողության նպատակով:

Համարանիշը տարբերանշան է, իսկ դրա բացակայությունը հնարավոր հանցանք կատարողների հետքերը հնարավոր բացահայտումից թաքցնելու նախապես ծրագրված քայլ:

Չի բացառվում, որ բավականին վերջերս, ՀՀ ՌՈ կազմում և  հապճեպորեն  ստեղծված խաղաղապահ դասակն է, որի կազմում կարող է քողարկված ձևով ներգրավված լինել Ռուսաստանի ռազմական  ոստիկանության ստորաբաժանումը, և որի ստեղծումը  Հայաստանում դժգոհության և զայրույթի մեծ ալիք բարձրացրեց հանրության շրջանում:

Հիշեցնենք, որ  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակը ստեղծվել է 2018թ. հունվար ամսին և մինչև վերջերս համալրվում էր ՝ ՀՀ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու նպատակով:

Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից: Այսինքն, մոտավորապես այն խմբերից, որոնք նախատեսում են ունենալ Գյումրիի ռուսական ռազմաբազայում տեղակայվելիք ՌԴ ռազմական ոստիկանության կազմում, որի մասով Հայաստանը դեռ չի տվել գրավոր համաձայնություն:  

Նկատենք, որ ՀՀ ռազմական դասակը համալրելիս առաջնահերթությունը տրվել է համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավելի օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին: 

Սա նշանակում է, որ ՀՀ ՌՈ-ը վտանգավոր և դավաճանական սողանցք է թողել այլ երկրների քաղաքացիների համար՝ սողոսկելու հայկական զինված ուժերի թիկունք՝ ռազմական հանցագործությունները թաքցնող ամենակեղտոտ առաջնային խոհանոցը:      

Երևի թե սխալված չենք լինի, եթե ասենք՝ այդ վտանգը ՀԱՊԿ-ից է գալու: Հիշենք, որ դեռևս 2017-ի ամռանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ-ը ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում է կազմավորում և չի բացառում ռազմական ներուժի օգտագործումը:

Նա նաև հայտնել էր«Ստորաբաժանման անձնակազմի անդամները կհավաքվեն անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմիններից: Բոլոր երկրներն արդեն տվել են իրենց համաձայնությունը»:   

Հաշվի առնելով, որ ՀՀ ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը ԿԳԲ-ի «շկոլան» անցած ԱԱԾ-ական է, չի բացառվում, որ նրա ենթակայության տակ տեղավորվող դասակն իրականում ՀԱՊԿ-ի գերգաղտնի առաջադրանքները Հայաստանի թիկունքում և ԿԳԲ-ի մեթոդներով կատարող օղակ լինի:

Չի բացառվում նաև, որ հրապարակային ցույցերը ցրելիս նրանք մեր առջև հայտնվեն սև դիմակներով՝ իրենց սլավոնական կամ միջինասիական արտաքինը թաքցնելու համար: Այդպիսի կասկածելի դիմակավորներ կային և' Բերձորում, երբ համազգեստավոր և ոչ համազգեստավոր տականքը հարձակվեց Արցախն ազատագրած մեր հերոսների վրա, և' Սարի թաղի ցույցերի ժամանակ:

Սրանց դիմակները պետք է հանել և հասկանալ, ովքեր են խառնվում մեր ներքին գործերին:

 Համենայնդեպս սպասվող հատուկ օպերացիայից միայն ՌԴ-ն է տեղյակ և Հայաստանում միայն ՌԴ դեսպանատունն է զգուշացրել իր քաղաքացիներին՝ այսօր չգնալ հանրահավաքների վայր...         

 

                                                                Միլենա Միլիտոնյան