запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Շուկաներում ԵՏՄ առևտրականնե՞ր, թե՞ թաքնված զինվորականներ

Վերջին ամիսների ընթացքում Երևանում կասկածելիորեն շատացել են օտարազգի ամրակազմ տղամարդիկ: Նրանք խմբով շրջող ռուսներ են /կամ սլավոններ/ կամ ղազախական դիմագծերով երիտասարդներ՝ տարօրինակ պահվածքով:

Դեռ նախորդ տարվա աշնանը ուշադրությունս գրավեց Մաշտոցի պողոտայով քայլող, ջլապինդ կազմվածքով, ղազախներին բնորոշ շեղ աչքերով մի երիտասարդ: Զբոսաշրջիկի պահվածք չուներ. քաղաքին անծանոթ և զբոսաշրջիկին հատուկ հետաքրքրասիրություն չէր դրսևորում, շուրջը չէր նայում /կարծես լավ ծանոթ էր տեղանքին/. միայն՝ առաջ, իսկ երբ անցորդները մոտենում էին՝ գլուխը կտրուկ այնպես էր իջեցնում ներքև, որ դիմագծերը տեսանելի չլինեն: Կարծես դեմքը, հայացքը թաքցնում էր, աշխատում էր աչքի չընկնել...

Հետո նույնպիսի արտաքինով երիտասարդներ աչքովս ընկան Գարեգին Նժդեհ հրապարակին և ՀԱԹ տոնավաճառին հարող տարածքներում. ձեռքի վրա գուլպա, «քիսա» վաճառող հայ տատիկների, մանրավաճառների կողքին կամ աչքի չընկնող անկյունային հատվածներում ատլետիկ կազմվածքով տղաները ղազախական նախշերով գուլպաներ էին վաճառում: Գնորդների հետ խոսում էին կոտրված ռուսերենով, որը երբեմն չէին հասկանում, և դա ծիծաղի առիթ էր դառնում: Բայց մի տղամարդ հասկացավ և զանգեց հավանաբար կնոջը՝ «կոտրված» ռուսերենով հարցնելու, թե գնի՞ «կազախսկիե նասկի»...

Առաջին հայացքից թվաց, թե ԵՏՄ շուկան սկսել է գործել, բայց նույնատիպ դիմագծերով  վաճառականների ատլետիկ կազմվածքը կասկածների տեղիք տվեց այնքան, մինչև Մալաթիայի ոսկու շուկայի մոտ նկատեցի հիշատակված արտաքինով ևս մեկ անձի, բայց՝ զինվորական համազգեստով, մեջքին՝ մեծ ուսապարկ: Այդպիսի բեռ սովորաբար կրում են լեռնագնացները կամ զինվորականները, որոնք որոշ ժամանակով բնակավայրերից հեռու վրանային ճամբար են խփում՝գիշերակացը կազմակերպելու համար՝ ինչ-որ հանձնարարություն կատարելու նպատակով:

Ակնդետ հայացքս շփոթեցրեց զինվորականին, բայց վերը նշված պատկերը ինձ հիմք տվեց՝ եզրակացնելու, որ ադրբեջանցիների եղբայր ղազախները այստեղ ժամանակավոր կեցության հարց են լուծում, ծանոթանում քաղաքին և մարզվում: Թե ինչ նպատակով՝ ցույց կտա ժամանակը:

Չի բացառվում, որ նրանք Լավրովյան պլանի ռուսական խաղաղապահների անվան տակ կամ կազմում ներթափանցեն հայ-ադրբեջանական շփման գի՞ծ՝ այն հոգուտ Ադրբեջանի «գծելու» համար...երբ Ռուսաստանը հերթական պատերազմը հրահրի...

Աստված տա՝ մենք սխալված լինենք, բայց ամեն դեպքում զգոն եղեք, աշխատեք օգտակար չլինել կասկածելի առևտրականներին, որպեսզի հնարավորինս շուտ լքեն այս երկիրը, և շրջահայց ու ուշադիր եղեք, եթե այդպիսի հարևաններ ունեք...

                                                                                                     Միլենա Միլիտոնյան