запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Զինծառայող Ալբերտի վիրահատության համար հավաքվել է 37 540 դոլար

Ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ արտերկրում վիրահատության համար մեկնարկած դրամահավաքի արդյունքներով հավաքվել է $37,540՝ անհրաժեշտ $45 000-ից, այս մասին տեղեկացնում է gofundme.com կայքը:

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանը, որը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել, արտերկրում վիրահատության բուժման անհրաժեշտություն ունի, որի նպատակով մեկնարկել է դրամահավաք:

Վիրահատության համար, բացի մեկնարկած դրամահավաքից, Ալբերտ Դալլաքյանի մոր կողմից բացված հաշվեհամարին վերջին երկու օրերի տվյալներով հավաքվել է 500 000 դրամ:

Հիշեցնենք նաև դեպքի նախապատմությունը. «Ծնողներիս չէի հիշում, ինչպես և ոչինչ՝ մինչ այդ օրն ապրած իմ կյանքից: Տեսնում էի մամայիս ու պապայիս, զգում էի, որ ներսումս շատ ջերմ ու հարազատ մի բան եմ զգում, բայց չէի կարողանում հիշել՝ ովքեր են»: Սա առաջին զգացողություններն են այն պահից, երբ կոմայում անցկացրած 21 օրերից հետո Ալբերտը բացեց աչքերը: Ու չնայած Ալբերտը ողջ էր, նա գրեթե չէր տեսնում, ոչինչ չէր հիշում, իր մարմինը չէր զգում ու նաև չէր խոսում:

Ալբերտ Դալլաքյանը հայրենիքի պարտքը կատարելու համար Ռոստովից է Հայաստան եկել: Կենտրոնական հավաքակայանում առաջարկեցին ծառայությունն անցնել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում` հրաժարվել է. Ալբերտն Արցախ մեկնելու համար էր եկել:

Հրաձիգ-ականանետորդի մասնագիտությունը լավ էր յուրացրել 11 ամիսների ընթացքում։ Արցախի հարավային առաջնագծում մարտական հերթապահություն էր կատարում, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը: Իր ապրած կյանքից գրեթե ոչինչ չհիշող Ալբերտի գիտակցության մեջ ապրիլյան դեպքերը չեն ջնջվել. հիշում է՝ ինչպես առաջնագիծը պահեցին, մարտերի տեսարաններն է հիշում, հրետակոծությունների ու պայթող արկերի ձայները: Միասին պատերազմ վերապրելուց հետո համածառայակիցների հետ  է՛լ ավելի էին մտերմացել, դարձել մեկ ընտանիք: Ծնողների հետ զրուցելիս էլ Ալբերտը միայն գոհունակությամբ էր խոսում  հրամանատարներից ու ծառայակից ընկերներից: Ամեն ինչ լավ էր... մինչև այս տարվա հունիսի 24-ը, երբ գետնատնակում հանգստի ժամին զենքի հետ հրամանատարի անփույթ վերաբերմունքի հետևանքով Ալբերտը ստանում է գլխուղեղի բաց թափանցող, միջանցիկ հրազենային ծանր վիրավորում: