запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պուտինը կնախանձեր. «Նիկոլը ճիշտ էր»

Երեւանում տեղի ունեցող Եվրասիական շաբաթի շրջանակում կազմակերպված տնտեսական ֆորումում ելույթ է ունեցել հետաքրքիր հյուր ԱՄՆ-ից: Խոսքն այդ պետության նախագահի ոչ պաշտոնական խորհրդատու համարվող Ռուդոլֆ Ջուլիանիի մասին է, որը եղել է նաեւ Նյու Յորքի բավականին լավ արդյունք ցույց տված եւ սիրված քաղաքապետերից մեկը: Ջուլիանին մասնավոր այցով Հայաստանում է եւ այդ այցը կազմակերպել է նա, ով կազմակերպել է նաեւ Եվրասիական շաբաթը եւ անում է դա ավանդականորեն: Խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է:

Ջուլիանիի ներկայությունը եւ ելույթը Եվրասիական ֆորումում հետաքրքիր փաստ է: Նա ասել է, որ ԱՄՆ-ն ու ԵԱՏՄ-ն պետք է համատեղ պայքարեն կիբերանվտանգության դեմ:

Ամերիկացի կարեւոր հյուրի ներկայությունը ինչ որ իմաստով անգամ ԵՏՄ ճանաչում է, իսկ գուցե ոչ թե ԵՏՄ ճանաչում, այլ նոր Հայաստանի ճանաչում կամ ԵՏՄ ճանաչում նոր Հայաստանի միջոցով:

Բոլոր դեպքերում, հետաքրքիր է, եթե Հայաստանում տեղի ունեցած չլիներ թավշյա հեղափոխությունը, Արա Աբրահամյանը Հայաստան կհրավիրե՞ր Ջուլիանիին, կամ ավելի շուտ՝ Ջուլիանին կընդունե՞ր Հայաստան գալու եւ Եվրասիական շաբաթի շրջանակում տնտեսական ֆորումին մասնակցելու հրավերը:

Այն, որ Հայաստանը ԵՏՄ իր անդամակցությունը դիտարկում է ոչ թե Արեւմուտք-Ռուսաստան հակադրության, այլ համադրելու՝ կամրջելու սկզբունքով, հռչակել է դեռեւս նախորդ իշխանությունը, թեեւ իհարկե առանց աշխարհում առանձնապես հետաքրքրություն առաջացնելու: Միեւնույն ժամանակ, այդ ֆոնին էլ ուշագրավ է, որ նախագահ Թրամփի խորհրդատուի մոտ Հայաստանում անցկացվող ֆորումը հետաքրքրություն է առաջացրել արդեն նոր Հայաստանում, ընդհուպ հրավերն ընդունելու եւ ֆորումին մասնակցելու, ԱՄՆ-ԵՏՄ համատեղ գործունեության որոշակի դաշտեր մատնանշելու առումով:

Մյուս կողմից, թերեւս զարմանալի չէ հնարավոր այդ դիտարկումը, հաշվի առնելով այն, որ Հայաստանը մի շարք աշխարհ-տնտեսական, ռազմա-քաղաքական հանգամանքների բերումով չի կարող դիտարկվել այլ կերպ, քան ուժային այդ երկու կենտրոնների ռազմավարական որոշակի համադրումների հարթակ, որտեղ մրցակցությունը կարող է լինել տակտիկական, քանի որ ռազմավարական բնույթի մրցակցության պարագայում խնդիրները կամ հետեւանքը կարող է ծանր լինել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այդ երկու կենտրոնների համար:

Մյուս կողմից, այդ հարցում նրանց կարող է օգնել ինքնիշխան, ոչ թե արտաքին լեգիտիմություն փնտրող հայացքով ու խնամակալ փնտրող ձեռքով Հայաստանը: ԱՄՆ վաղուց, իսկ Ռուսաստանը նորերս զգում են հենց այդ Հայաստանի կարիքը:

Եվ այդ իմաստով էլ խորհրդանշական է դառնում Եվրասիական ֆորումին ԱՄՆ նախագահի խորհրդատուի մասնակցությունը՝ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ, որը հայտարարում էր, թե Պուտինը միշտ ճիշտ է: Այժմ Արա Աբրահամյանը թերեւս զգացել է, որ եթե Պուտինը սխալ էլ չէ, այդուհանդերձ «Նիկոլն է ճիշտ» կամ «Նիկոլն էլ է ճիշտ»:

Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ներկայում գտնվում է մի վիճակում, որում օրինակ Սերժ Սարգսյանն էր մինչեւ 2018-ի ապրիլ: Նրա համար ակնհայտ էր, որ առկա համակարգը որեւէ կերպ վերափոխելու էվոլյուցիոն հույսեր չկան, միաժամանակ այդ համակարգով որեւէ միջնաժամկետ անվտանգության երաշխիք անգամ չկա: Սերժ Սարգսյանը չտեսավ այլ ելք, քան օգտվել ստեղծված առիթից եւ հանձնել իշխանությունը, ինչը թերեւս առավել ապահով էր իր համար, քան առկա համակարգով իշխանությունը շարունակելը:

Գործնականում նույն խնդրի առաջ է ՌԴ նախագահ Պուտինը, պարզապես Ռուսաստանին բնորոշ առավել մեծ, ահռելի մասշտաբներով եւ իհարկե մենթալ առանձնահատկություններով, որ կան այդ հանրության մոտ:

Պուտինը թերեւս կնախանձեր Սերժ Սարգսյանին, որը ուներ հնարավորություն ասելու, որ «Նիկոլը ճիշտ էր, ինքը՝ սխալ»:  Մյուս կողմից, կարող է տարօրինակ հնչել, բայց նա չունի այդ հնարավորությունը ՌԴ շրջանակում, սակայն ունի Հայաստանի առումով: Եվ ՌԴ նախագահը գործնականում ասում է դա, իր լռությամբ՝ թավշյա հեղափոխության գագաթնակետի ժամանակահատվածից ի վեր: Հայաստանը գործնականում նրա համար դառնում է լայն փակուղուց աստիճանաբար դուրս գալու եզակի հնարավորություն, կամ գոնե քիթն այդ փակուղուց մաքուր օդ դուրս բերելու եզակի հնարավորություն:

Նյութի աղբյուրը՝ Լրագիր