запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հարձակումներ ոստիկանների վրա. նրանք այլևս անվտանգ չեն

Lakmoes.am-ին հասած տեղեկություններով վերջին մեկ ամսվա ընթացքում հարձակումներ են եղել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Հայաստանում արդեն նման երկու դեպք է արձանագրվել. հարձակումները եղել են շքամուտքերում, որոնցից մեկի դեպքում համազգեստավոր ոստիկանը կարծր առարկայով հարվածներ է ստացել գլխին:

Թեև իրավապահները չեն հրապարակայնացնում այս դեպքերը, սակայն դրանք սկսել են լրջորեն անհանգստացնել համազգեստավորներին: Ոստիկանությունն այժմ ուղիներ է փնտրում իր ծառայողների անվտանգությունն ապահովելու համար. դիտարկվող տարբերակներից մեկը քաղաքացիական հագուստ կրելու թույլտվությունն է՝ տնից-աշխատանքի և աշխատանքից-տուն  գնալիս:

Թե որքանով այդ ժամանակավոր քողարկումը կբարձրացնի ոստիկանների կյանքի, առողջության անվտանգության մակարդակը կամ ընդհանրապես կբարձրացնի, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց արդեն ակնհայտ է դառնում, որ ոստիկան կամ իրավապահ լինելն այլևս անվտանգ չէ, և որ դա հանրության իրավունքներն ու ազատությունները նենգորեն ու անպատիժ ոտնահարելու, բռնությամբ լռեցնելու պատասխանն է: