запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մետաղական հանքավայրերում ստուգումները առկախվա՞ծ են

Armlur.am-ը գրում է. «Անցած տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետաղական հանքավայրերում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:

Եւ այդ հանձնարարականից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ ստուգումներն իրականացվել են մետաղական երեք հանքավայրերում` Ամուլսարում (դեռ չի շահագործվում), Ազատեկի ոսկու հանքավայրում եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Բոլոր տեղերում ստուգումներն անցկացվել են խստորեն եւ մանրակրկիտ: Ի դեպ, ստուգումները միայն Զանգեզուրի ՊՄԿ-ում 4,5 ամիս են տեւել, որովհետեւ այս կոմբինատը երկրում մետաղական հանքարդյունաբերության 90 տոկոսն է ծածկում:

Ըստ որոշ տեղեկությունների` Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում վերջին կառուցվածքային փոփոխություններից հետո (այս տեսչական մարմնի ղեկավար վերջերս նշանակվեց Վիգեն Ավետիսյանը, որը երկար տարիներ աշխատել է Բնապահպանության նախարարությունում եւ հասցրել դիմավորել ու ճանապարհել բոլոր նախարարներին) մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացնելու վարչապետի հանձնարարականը ժամանակավորապես առկախված է:

Սակայն ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ վարչապետի հանձնարարականն ուժի մեջ է, ստուգումները շարունակվում են: Այս պահին որոշ մետաղական հանքավայրերում ստուգումներն ընթացքի մեջ են: Թե որքան կտեւեն այս ստուգումները, տեսչական մարմնից դժվարացան մեզ ասել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում դեռեւս 2012 թվականից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն ստացած մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստացել է 27 հանքավայր: Իսկ, ահա, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրվել է 431 իրավունք, որոնցից 27-ը մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման, 1-ը` ածխի, 403-ը` ոչ մետաղական հանածոների: Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրվել է 30 իրավունք, որոնցից 21-ը` մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար:

Բայց պարզվում է, որ Բնապահպանության նախարարության կողմից մետաղական հանքավայրի արդյունահանման համար տրված որեւէ եզրակացություն ուժը կորցրած չի ճանաչվել:

Մինչդեռ, ըստ «Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի, տասնյակից ավելի ընկերությունների տրված բնապահպանական եզրակացություններ պետք է ուժը կորցրած ճանաչվեն:

Ըստ ՀԲՃ-ի` ներկայումս մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների մեծ մասը դրական եզրակացությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում նախատեսվող գործունեության իրականացումն այդպես էլ չի սկսել` հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասը․«Փորձաքննական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական եզրակացության տրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում»: Խոսքը «Ֆորչն Ռիզորսիս», «Վարդանի զարթոնքը», «Լիճքվազ», «Ատ-Մետալս»-ի, «Լեռ-Էքս» եւ այլ ընկերությունների մասին է:

Նշենք, որ այս եւ այն ընկերությունները, որոնք հիմա շարունակում են օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ, դրա թույլտվությունը ստացել են հիմնականում 2012 թվականին: Տեղին է հիշեցնել, որ այդ ժամանակահատվածում բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը` Բուլկին, որը կաշառքի գործով ամիսներ շարունակ է գտնվում է հետախուզման մեջ:

Ստացվում է, որ 2012 թվականից սկսած` ոչ մի մետաղական հանքավայրում Բնապահպանության նախարարությունը երբեւէ ուսումնասիրություն չի իրականացրել եւ չի պարզել` դրական եզրակացություն ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընկերությունները գործունեություն իրականացրել են, թե ոչ:»