запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ռուսական գազն ու ՀԷՑ-ի հոսանքալարերը՝ մասսայական ոչնչացման զենք

Պետական համակարգի`հնից մնացած շնչավոր պարունակությունը 30 տարվա անգործությունից կամ շեղված գործունեությունից այնքան է ժանգոտել ու փտել, որ այդ վիճակով պահելն այլևս անիմաստ է, ինչպես օրինակ ՀԾԿՀ-ը: Բայց կան անվտանգությանն առնչվող խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Պետք է լրջորեն քննել շմոլ գազից թունավորման, պայթյունների դեպքերը...

Մինչ շարունակվում են Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունները, որոնք քոչարյանիզմի հիմնադրումից հետո միշտ ի վնաս Հայաստանի են եղել, պետք է կարգուկանոն մտցնել հատկապես մենաշնորհային շուկաներում:

 

Պետք է պատժել մենաշնորհային դիրքը չարաշահող, պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարող և հանրության կյանքն ու առողջությունը վտանգող ընկերություններին: Այդ առումով, օրինակ, առաջատար դիրքում են ռուսական կապիտալով աշխատող «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները:  

Հատկապես ձմռանը, գրեթե ամեն օր շմոլ գազից խեղդված ամբողջական ընտանիքների դիեր են հայտնաբերվում: Ի տարբերություն նախկին ժամանակների՝ այժմ գազը չունի համապատասխան բաղադրություն, «նախազգուշական» հոտ /որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է/, որ մարդիկ զգան ու արագ անջատեն գազասարքերը, ինչը հանգեցնում է ընտանիք առ ընտանիք վերացման:

Այլ կերպ ասած՝ Հայաստանում գազը, կարծես, դարձել է մասսայական ոչնչացման զենք:

Ի դեպ, նախկինում այդպիսի դեպքերը հազվադեպ էին լինում, իսկ այժմ՝ բավական հաճախակի ու, կարծես, միտումնավորության տպավորություն են թողնում: Այդ կասկածը գոնե ինձ մոտ խորացավ հատկապես այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն, ՀԷՑ-ը, նոր պայմանագրեր կնքելու անվան տակ սկսեցին բնակչությունից պահանջել նրանց բնակարանների սեփականության վկայականները...  Միամիտները երևի միանգամից տվեցին, զգուշավորները՝ նոր պայմաններին ծանոթանալու համար պայմանագիրը պահանջեցին, առարկություն  ունեցողներից շատերն էլ ոչ վկայական տվեցին, ոչ էլ ստորագրեցին: Անցան ջերմամատակարարման այլ տարբերակների:  

 

Հաշվի առնելով, թե խարդախության ինչ ձևեր ու ավանդույթներ են տասնամյակներ շարունակ ձևավորվել  Հայաստանում, մի շատ կարևոր ու խորքային հարց է առաջանում՝ ի՞նչ կարող է լինել շմոլ գազից խեղդված անձանց բնակարանների հետ, երբ հակառակ կողմում պահանջատեր չկա...

Այսօր նույնիսկ ողջ ու ողջամիտ տրամաբանություն ունեցող մարդը չի կարողանում ապացուցել, որ ինքը չի սպառել այնքան գազ կամ էլեկտրաէներգիա, որի դիմաց պահանջում են իրենից վճարել, ուր մնաց թե մահացածն ապացուցի: ՀԾԿ հանձնաժողովն այս առումով անդեմ ու անպետք օղակ է, հատկապես, երբ խոսքը ռուսական կապիտալով ընկերությունների մասին է:

Եվ այս դեպքում ի՞նչ կարող է լինել. տեսականորեն չի կարելի բացառել, որ որոշ ժամանակ անց տուժածների բնակարանները կարող են դառնալ մենաշնորհային այդպիսի ընկերությունների կամ նրանց հետ փոխկապակցված ծպտյալ կամ ոչ ծպտյալ անձանց սեփականությունը կամ օտարվել, բանկերում գրավադրվել նրանց միջոցով՝  «սպառված» գազի դիմաց ունեցած «չվճարված» պարտքը փոխհատուցելու /տույժ, տուգանքներով/ «հիմնավորմամբ» կամ նպատակով:

Այսպիսի կասկածների ու հնարավոր վարկածների հիմնավորվածությունը ստուգելու համար պետք լրջագույն և երկարաժամկետ համատեղ ստուգումներ, ուսումնասիրություններ սկսել իրավապահ մարմինների և իրավասու մասնագիտական կազմակերպությունների, փորձագետների հետ:    

   

 Առանձին ուսումնասիրության կարիք ունի գազի «լևի» գծերի խնդիրը. Սովորաբար նման ապօրինություններով զբաղվում են ԳԳՄ-ների պատասխանատուների հետ փոխկապակցված անձինք /առանձին ՍՊԸ-ներով/, ովքեր պետք է հսկեն ու պատժեն օրինախախտներին /http://lakmoes.am/biznes/3801-2018-08-14-18-47-26 /:

Օրինակ մենք բազմիցս անդրադարձել ենք Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում գազալցակայանը սնուցող ապօրինի գազախողովակի արտահոսքի հետևանքով    խանութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի դեպքին, որից տուժել էր երկու անձ, իսկ խանութի սեփականատերը կրել էր 25 միլիոն դրամի նյութական վնաս: Չնայած գործը մտավ դատարան, քննվեց, սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Մարտունու ԳԳՄ-ի պատասխանտուներից մեկը հատուցեց ընդամենը 1 միլիոն դրամ, սակայն տուժածներից մեկը մինչ օրս շարունակում է բուժումները:

 

2018թ. մարտի 15-ին, ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից պայմանագրային պարտավորությունները պատշաճ չկատարելու, չվերահսկելու պատճառով Երևանի Գ. Շերամի շենքերից մեկում հրդեհ բռնկվեց: Մի կերպ հաջողվեց արագ ու ճիշտ ձևով մարել կրակը, որ այն չհասնի օջախից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա գտնվող գազի ցանցին ու չպայթի շենքը: Բողոքեցին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, բայց այդ փտած կառույցից Արթուր Վարդանյանը, օրեր առաջ ՀԷՑ-ի թերի ու լղոզած գրությունները ուղարկեց բողոքողին՝ առանց տեղում ստուգելու փաստերը: Մինչդեռ այսօր էլ շքամուտքի հաշվիչների արկղը և հոսանքալարերը նույն բարձիթողի  և մարդկանց կյանքի, առողջության, գույքի համար վտանգ ներկայացնող անմխիթար վիճակում են:  Եվ դա արդեն թավշյա հեղափոխությունից հետո...

Այսինքն եթե պատասխանատուների այս շրջանակը չի վերացնում վտանգները, չի գտնում ու պատժում մեղավորներին, ուրեմն հանցավոր անգործություն է դրսևորում...  

Կոնկրետ տողերիս հեղինակը դրա մեջ մարդկանց մասսայական ոչնչացման միտում /եթե ոչ ծրագիր/ է տեսնում, որը փաթեթավորվում է կամ կարող է փաթեթավորվել կենցաղային դժբախտ դեպքերի անվան տակ...

Եվ հարց է՝ պետական համակարգում ինչո՞ւ ենք հարկատուների հաշվին այսքան փտած կադրեր պահում, որոնց ոչ պատշաճ վերահսկողության կամ անգործության արդյունքում այսքան ողբերգական դեպքեր են լինում: Ինչու՞ քրեական և նյութական
համարժեք պատասխանատվության չենք ենթարկում այդ մասնավոր ընկերությունների «հաբռգած» պատասխանատուներին: Իրավապահները պետք է զբաղվեն այսպիսի հանցավոր անգործություն դրսևորող պաշտոնյաներով և անհապաղ, որովհետև սա արդեն անտանելի է...

Ի վերջո, մինչ բանակցությունների ավարտը պետք է հասկանանք, թե ինչ որակի գազ է մատակարարվում Հայաստան, որքանո՞վ է այն անվտանգ ու ձեռնտու, որքա՞ն է ներքին սպառողի իրական պահանջարկը, և հնարավոր ի՞նչ խախտումների հաշվին է այն ձևավորվում ու մատակարարվում: Այդ դեպքում գուցե Ռուսաստանն էլ մտածի՝ արժե՞ Հայաստանում մենաշնորհ ունենալ մեզ ձեռնտու պայմաններով... Այնպիսի պայմաններով, որ գազը, լույսը /և ընդհանրապես ռուսական ռազմաբազան/ չդառնան մասսայական ոչնչացման զենք՝ Հայաստանի բնակչության դեմ, կամ գոնե այդպես չընկալվեն...    

                                                                                     Միլենա Միլիտոնյան