запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ինչպես կարող է Ամուլսարի խնդիրն ազդել Հայաստանի արտաքին պարտքի վրա

Հայաստանում ԱՄՆ-ի հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը վերջին 10 օրերի ընթացքում երկու անգամ խոսեց Ամուլսարի ոսկու հանքավայրի առնչությամբ իրենց մտահոգությունների մասին (հոկտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, և հոկտեմբերի 16-ին՝ EVN Report-ի հետ հարզազրույցում)։ Դիվանագետի համար անսովոր, գրեթե բաց տեքստով՝ Միլսը ասաց, որ եթե ՀՀ կառավարությունը արագ լուծում չտա Ամուսարի հարցին, ապա ներդրողների վստահությունը Հայաստանի նկատմամբ կթուլանա։ Դա նշանակում է, որ կարելի է երկար ժամանակով մոռանալ ամերիկյան և արևմտյան ներդրողների կողմից Հայաստանում ներդրումներ անելու մասին։

Հաջորդ օրը Ամուլսարի մասին խոսեց ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ՝ բավականին բարձրաստիճան պաշտոնյա։ Խոսքը պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի մասին է, որը կարևորել էր Հայաստանի կողմից պայմանագրի նկատմամբ հարգանք ապահովելը։

Երկրի տնտեսությամբ մտահոգ ցանկացած մարդու համար այսքանն էլ բավարար է, որպեսզի հասկանա, թե տնտեսական ինչ ռիսկեր է պարունակում Ամուլսարի հարցի լուծման ձգձումը։ Սակայն որպեսզի ավելի հասկանալի լինի, նշենք այդ ռիսկերից մեկը։ Խոսքը վերաբերում է Հայաստանի արտաքին պետական պարտքին։

Այսպես, 2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։ Դրանք թողարկվել էին 7 տարի ժամկետով, և երկու տարուց Հայաստանը պետք է 500 մլն դոլար ծավալով պարտատոմս ետ գնի։ Կամ ավելի պարզ ասած՝ պարտքը ետ տա։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե կառավարությունը ինչպես էր (է) պատրաստվում վերադարձնել այդ 500 մլն դոլարը։ Թողարկվելու է եվրապարտատոմսերի նոր խմբաքանակ՝ 500 մլն կամ ավելի ծավալով, որի տեղաբաշխումից ստացված գումարն ուղղվելու է նախորդի մարմանը։

Ովքե՞ր պետք է գնեն այդ պարտատոմսերը՝ օտարերկրյա ներդրողները։ Այո, օտարերկրյա ներդրողը միայն այն մարդը/ընկերությունը չէ, որը գումար է դնում Հայաստանի որևէ ընկերության մեջ կամ ընկերություն հիմնում։ Ներդրում կարելի է անել նաև պետական պարտատոմսերի մեջ։ Ու հավատացեք, Ամուլսարի խնդիրը շատ վատ ազդեցություն է ունենալու այդ գործընթացի վրա, որովհետև ներդրողի մոտ մեծանում է անվստահությունը այդ պարտատոմսը թողարկողի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ներդրողը չի բացառում, որ տարիներ անց Հայաստանում նոր կառավարություն լինի, որը հրաժարվի ստանձնել նախկինների քայլերի պատասխանատվությունը և մի խումբ մարդկանց կասկածների հիման վրա հայտարարի, որ պարտատոմսերի թողարկումը ապօրինի է կատարվելով՝ հրաժարվելով դրանց ետգնումից։

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ 2020 թվականին Հայաստանը չի կարողանա կես մլրդ դոլար և ավելի ծավալով պարտատոմս տեղաբաշխել միջազգային շուկայում։ Տեսականորեն հնարավոր է, սակայն քիչ հավանական է, որ գնորդներ չլինեն։ Հարցն այն է, որ մեր պարտատոմսերի համար ներդրողները արդեն ավելի բարձր տոկոս (եկամտաբերություն) կպահանջեն, որովհետև որքան ռիսկը բարձր է, այնքան բարձր է նաև եկամտաբերությունը։ Ավելի պարզ ասած, սա նշանակում է, որ ավելի թանկ վարկ ենք վերցնելու՝ բարձր տոկոսներով, որի վճարումը կատարվելու է մեր՝ հարկատուներիս հաշվին։

Անպայման պետք է ընդգծել, որ ՀՀ պարտատոմսերի ռիսկայնությունը արդե՛ն իսկ բարձրանում է, և Հայաստանի նկատմամբ ներդրումային վստահությունն արդե՛ն իսկ նվազել և շարունակում է նվազել՝ Ամուլսարի հարցի ձգձման թեմայով։ Ու եթե կյանքում ոչ մի գիրք չկարդացած ֆեյսբուքյան մի օգտատեր կարող է ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ լատինատառ գրել “duk ov ek, vor asek inc anenk, rad exek mer erkric”, օտարերկրյա ներդրողները հասկանում են այս խոսքերի լրջությունը, որովհետև գիտեն՝ դեսպանն արտահայտում է ոչ թե իր անձնական կարծիքը, այլ ԱՄՆ-ի պես գերհզոր պետության տեսակետը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ։

Հիմա այս ամենը ի մի բերելով՝ պատկերացրեք այն ամբողջ վնասը, որ Հայաստանը կարող է կրել։ Ու եթե ՀՀ կառավարության ձևավորած միջազգային փորձագիտական խումբը եզրակացնի, որ բնապահպանների հնչեցրած վտանգները իրականությանը չեն համապատասխանում և Ամուլսարը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանն ու բնապահպանական բոլոր նորմերին, արդար չի՞ լինի, որ այդ բնապահպանները ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից՝ նրանց ծախսի տակ գցելու համար։ Որովհետև Ամուլսարի շահագործման հետաձգումը նշանակում է, որ պետությունը չի ստանում հարկային եկամուտներ, որ կարող էր արդեն ստանալ։ Դա էլ նշանակում է, որ բանակի, թոշակների և այլ ծախսերը հոգալու համար հարկատուներն ավելի շատ են վճարում, քան կարող էին վճարել Ամուսարի աշխատելու դեպքում։

Նյութի աղբյուրը՝ 168 ժամ