запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Եվրամիության երկրները տոննաներով ոսկի են գնում

Վերջին ժամանակներս Եվրամիության երկրները ոսկի են գնում։ Օրինակ, Հունգարիան մեծացրել է ոսկու պահուստը 10 անգամ, իսկ Լեհաստանը 9 տոննա ոսկի է գնել։

Հունգարական ԿԲ աշխատակից Ձյորձ Մետոլչին այս ամենը բացատրել է իշխանությունների ցանկությամբ՝ ազգային հարստության անվտանգությունը բարելավելու և ողջ աշխարհին հիշեցնելու, թե ով է եղել միջնադարում զարդերի հիմնական արտադրողը։

Պետությունների իշխանությունները ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը։ Հունգարիայում միայն պատասխանել են, որ ոսկու գնումը ծրագրված է եղել դեռևս գարնանը։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրները ոսկու մեծ պաշարներ չունեն։ Համեմատության համար նշենք, որ Միացյալ Նահանգները ութ հազար տոննա ոսկի ունի, իսկ Ռումինիան՝ 100 տոննա։

Տնտեսագետները ենթադրում են, որ ոսկու բարձր պահանջարկը կապված է գների անկման հետ։ Սակայն տրամաբանություն այստեղ չկա. պահանջարկի մեծացման դեպքում սովորաբար գները աճում են։ Հնարավոր է, որ իշխանությունները ոսկի են գնում ինչ որ մի իրադարձությունից առաջ, որին արժույթի արժեզրկում է հետևելու։