запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վոլինկինը Վալկոյի «կնքահայրն էր». նա հեռացավ , ՀԿԵ-ում քրգործ հարուցվեց

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Իրավապահներին դիմել է անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նա տեղեկացրել է, որ իր ընկերության կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ: Մասնավորապես կադրերի գծով մասնագետը խարդախությամբ գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով աշխատանքի կազմակերպման և նորմավորման գծով առաջատար ինժեների հետ, նշված դիմումը չի ձևակերպել, այդ աշխատակցին չի հանել հաստիքացուցակից: Համապատասխան փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով վերջինիս աշխատանքի հաճախելիության վերաբերյալ՝ դրանք ներկայացրել է հաշվապահություն, ինչի հիման վրա այդ աշխատակցի անվամբ 2014թ. ապրիլից մինչև 2018թ. հունվարը դուրս է գրվել 5 520 373 ՀՀ դրամ: Նույն մեխանիզմով Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեկ այլ աշխատակցի անվամբ 2016թ. հունիսից մինչև 2018թ. հունվարը դուրս է գրվել 4 326 906 ՀՀ դրամ գումար։

Ուշագրավ է, որ նման հանցագործությունները միայն Գյումրու դեպոյում չեն իրականացվում։ ՀԿԵ-ի գրեթե բոլոր կայարաններում նույն պատկերն է՝ չարաշահումներ են կատարվում ամենատարբեր ձևերով։

 

Մասնավորապես գծային ուղեմասերում՝ գծային տնտեսություններում։ Այստեղ չարաշահումներն ավելի շատ են, քանի որ քիչ մարդ կա աշխատող, խմբով գալիս են աշխատելու, հետո գնում են, իսկ ղեկավարությունը կարող է իր հայեցողությամբ նրանց աշխատանքից հեռացնել, կամ նորերին իբր ընդունել և նրանց աշխատավարձերը գրպանել։ Գծային տնտեսություններում հսկայական գումարներ են շրջանառվում։ Ներդրումային ծրագրով առաջնահերթը նախատեսված է գծային աշխատանքներ տանել, հետո նոր նորոգման աշխատանքներ։ Ներդրումային ծրագրով նախատեսված գումարների գրեթե 70 տոկոսը գնում է գծային տնտեսություններ, որտեղ էլ հիմնականում յուրացվում են դրանք։ Գծային տնտեսություններ հիմնականում կան Երևանում, Սևանում, Վանաձորում, Գյումրիում, իսկ դեպոյի նորոգման աշխատանքներ տարվում են Երևանում և Գյումրիում։

«Հարավկովկասյան երկաթուղու» արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ում տարիներ շարունակ տեղի ունեցող չարաշահումները միայն հիմա են բացահայտվում, քանի որ Հայաստանում ՌԴ արդեն նախկին դեսպան Իվան Վոլինկինը այլևս Հայաստանում չէ։ Նրա դիվանագիտական աշխատանքը ավարտվեց, և արդեն նոր դեսպան կա նշանակված։ «Վոլինկինի գնալը շատ լուրջ կապ ունի վերջին օրերի գործողություների հետ։ Հենց Վոլինկինն էր Վալկոյի ու մյուսների կնքահայրը։ Մինչ այդ մեր իրավապահները խուսափում էին մտնել երկաթգիծ։ Ես տասնյակ կարծիքներ եմ լսել, որ ասում էին, թե քանի Վոլինկինը այստեղ է, իրենք չեն կարող երկաթգիծ գնալ։ Հիմա այստեղ չի, ու մտան, գործը բացվեց։ Մարտի 23-ին Վոլինկինը գնաց, 29-ին գործը բացվեց»,- ասաց Խլղաթյանը։ Կապի և տրանսպորտի նախարարության երկաթուղու վարչության նախկին պետ Արսեն Մկրտչյանը ուղիղ կապ չի տեսնում դեսպան Վոլինկինի հեռանալու և ՀԿԵ-ի շուրջ ստեղծված աղմուկի ու չարաշահումների վերաբերյալ բացահայտումների մեջ։ Նրա խոսքերով՝ ամբողջ թերացումը ՀՀ դատախազությանն է և մյուս իրավապահ մարմիններինը։ Եթե նրանք ժամանակին իրենց գործառույթն իրականացնեին, նման պատկեր չէր լինի։ «Այս պատկերը հիմնականում մեր դատախազության թերացումն է։ Դատախազությունը կարծես դիտավորյալ աշխատում է այնքան ուշ արձագանքել, որ մաքսիմալ վնաս պատճառի իրեն դիմողին, ոչ թե նրան, ում նկատմամբ հաղորդում է ներկայացվում»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է Վոլինկինին, ապա ես ոչ մի կապ չեմ տեսնում։ Ավելորդ անգամ պետք չէ դիվանագիտական աշխատողներին, Ռուսաստանին կապել այս ամենի հետ։ Սա ուղղակիորեն միայն ու միայն մեր դատախազության թերացումն է։ «Հարավկովկասյան երկաթուղին» սովորական մի ընկերություն է, որտեղ ռուսների մեղավորությունը բացարձակ չկա։ Ես գիտեմ, որ բազմիցս քրեական գործեր հարուցվել են, գիտեմ, որ ռուս աշխատակից կա հետախուզման մեջ։ Պետք չի ամեն ինչ քաղաքականացնել։ Դատախազության ձեռքերը որևէ կերպ կապված չէին, որ երկաթուղում չարաշահումները բացահայտեր»։

Արսեն Մկրտչյանը օրինակ բերեց Beeline-ի տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի դեպքը, երբ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հաղորդման հիման վրա հարուցվել էր ընկերությանը պատճառված խոշոր չափի վնասի վերաբերյալ քրեական գործը: Խոսքը գնում էր 6 միլիոն դոլարից ավելի գումարի մասին։ Մկրտչյանի խոսքերով՝ Սաչկովի համար դեսպանը միջնորդում էր, ի վերջո նրան ազատ արձակեցին, բայց մեկ է, քրեական գործը հարուցվեց, մեղադրանքները հնչեցվեցին ու հաստատվեցին։ «Սա բացառապես կամքի հարց է։ Երկաթուղու բարձրագույն ղեկավարությունը չէր էլ կարող տեղյակ լինել այդ չարաշահումների մասին։ Դա իրեն չէր վերաբերում»,- եզրափակեց Մկրտչյանը։

Նշենք, որ այս չարաշահումներից ու բացահայտումներից հետո, մեզ հասած տեղեկություններով, կադրերի բաժնի պետի տեղակալը փախուստի մեջ է։ Ամենայն հավանականությամբ՝ Բուլղարիայում է։