запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գեներալ Փայտյանն ու ձախողված էկոտուրիզմը. «Հայանտառը» պարտքն ուզում է

Hraparak.am-ը գրում է. «Դատարանը վճարման կարգադրություն է արձակել՝ բավարարելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հայցը ընդդեմ գեներալ լեյտենանտ Արշալույս Փայտյանի։

 Թե ինչ կապ ունի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ փորձեցինք ճշտելնախհենց «Հայանտառից»։ Մամուլի խոսնակի խոսքերով՝ «Հայանտառը» Արշալույս Փայտյանին վարձավճարով անտառային տարածք է հանձնել, սակայն վերջինս չի վճարել տարեկան վարձավճարները․

«2007 թվականի փետրվարի 23-ին «Հայանտառի» և Արշալույս Փայտյանի միջև կնքվել է անտառային հողերի վարձակալության պայմանագիր (խոսքը Արծվաբերդի անտառային հողերի մասին է)։ Պայմանագրի կնքումից հետո Փայտյանը վարձավճարները չի վճարել։ Դրանից հետո «Հայանտառը» դատարան է դիմել վճարման կարգադրություն արձակելու դիմումով։ Վճարման կարգադրությունը ուժի մեջ է մտել և հանձնվել ԴԱՀԿ։ Տարեկան վճարումները կազմել են 420 000 դրամ»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայանտառի» մամուլի խոսնակը։

Պահանջվող գումարի չափը կազմել է 3192500 և 22356262 ՀՀ դրամ։ Խոսնակի պնդմամբ՝ նման խոշոր գումարը գոյացել է մայր գումարին ավելացված տուգանքների արդյունքում, որը առ այսօր վճարված չէ։ Եթե հաշվի առնենք, որ պայմանագիրը կնքվել է 2007 թվականին, իսկ տարեկան վարձավճարը 420 000 դրամ է, ապա պարզ հաշվարկներով գումարը առանց տուգանքների պետք է կազմեր ոչ ավել, քան 3800 000 դրամ, ստացվում է, որ տուգանքներից գոյացած գումարը 6 անգամ գերազանցում է բուն պարտքը։

Նաև «Հայանտառից» ճշտեցինք, թե ինչ հիմունքներով են անտառային տարածքները վարձակալության հանձնվում․խոսնակի պնդմամբ՝ վարձակալողը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր։ Փայտյանի և «Հայանտառի» միջև կնքված պայմանագրում նշվում է, որ վարձակալված հողերը օգտագործվելու են հանգստյան գոտիների կառուցման և էկոտուրիզմի զարգացման          նպատակներով։ Փորձեցինք ճշտել, թե տարածքները ծառայե՞լ են այդ նպատակներին, խոսնակը պատասխանեց, որ տվյալ պահին չունի այդ ինֆորմացիան, և դրա համար լուրջ ուսումնասիրություններ են պետք։

Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Արշալույս Փայտյանից, սակայն վերջինիս հեռախոսահամարը մշտապես անջատված էր։

Հիշեցնենք, որ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին գեներալ լեյտենատ Արշալույս Փայտյանը ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, այսինքն՝ տարածքը վարձակալելու ժամանակ զբաղեցրել է պետական պաշտոն։ Ազատման վերաբերյալ պաշտոնական որևէ պատճառաբանություն չներկայացվեց։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Փայտյանին պաշտոնից ազատել էին բանակում չարաշահումներ կատարելու՝ մասնավորապես տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու համար, չնայած որ Փայտյանը հերքում էր այս լուրերը և պնդում, որ իրեն ոչ ոք չի հեռացրել, այլ ազատվել է իր դիմումի հիման վրա․

«Վերջապես, ես երկար տարիներ եմ ծառայել, ունեի որոշակի առողջական խնդիրներ, հասկացա նաեւ, որ մեզանից հետո եկող սերունդը բավականին ամուր է կանգնած իր ոտքերի վրա եւ հնարավորություն կունենա մեր նախաստեղծ գործը շարունակելու պատվով»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր Արշալույս Փայտյանը։